12.12.20
ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ
|
Մակերես` 26.68կմ2Բնակչություն` 2502Գյուղը գտնվում է Լոռու մարզում, Սպիտակի նախկին շրջանի վարչական տարածքում` Փամբակ գետի վերին հովտում: Սահմանակից է Գեղասար, Կաթնաջուր, Մեծ Պարնի, Գոգարան գյուղերին: Այստեղով է անցնում Վանաձոր-Գյումրի խճուղային ճանապարհը և երկաթգիծը՝ Նալբանդ կայարանով: Գյուղը հիմնադրվել է 1829թ. ներկայիս տեղում: Ծովի մակերևույթից բարձր է 1670մ, վարչական տարածքը կազմում է 2922հա, որից գյուղի բնակատեղը` 140հա: Տարվա եղանակներից անհամեմատ լավն է աշունը, ձմեռը երբեմն խստաշունչ է, գարունը սովորաբար ուշացած է գալիս, իսկ ամառը տաք է` հաճախակի քամիներով:Տարեկան տեղումները քիչ են, իսկ վերջին տարիներին նկատվում է, որ ձյուն քիչ է գալիս: Լինում է նաև կարկտահարություն:Գյուղը գտնվում ...
Մանրամասն |
|
12.12.20
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
|
Շիրակամուտ գյուղը հիմնադրվել է 1829թվականին ներկայիս տեղում:Գյուղը գտնվւմ է ուժեղ սեյսմիկ գոտում,հաճախակի են լինում երկրաշարժեր:Հիշարժան են 1926թ.և 1988թ. երկրաշարժերը:Վերջինիս էպիկենտրոնը Շիրակամուտ (Նալբանդ)գյուղն էր:Շիրակամուտ գյուղը գտնվում է ՀՀ Լոռու մարզում, Սպիտակի նախկին շրջանի վարչական տարածքում՝ Փամբակ գետի վերին հովտում:Այստեղով է անցնում Վանաձոր-Գյումրի ավտոմայրուղին և երկաթգիծը՝ Նալբանդ կայարանվ:Տարեկան տեղումները քիչ են,իսկ վերջին տարիներին նկատվում է,որ ձյուն քիչ է գալիս: Լինում է նաև կարկտահարություն:
|
|
07.12.20
ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ 32 ՏԱՐԻ ԱՆՑ
|
Հարգելի շիրակամուտցիներ,32տարի է անցել 1988թ-ի աղետալի երկրաշարժից,չամոքվող վիշտ, հիշողություններ՝ լի ցավով ու կսկիծով:Աղետի գոտու յուրաքանչյուր բնակչի կենսագրության մեջ 88-ի աղետալի երկրաշարժը թողեց անջնջելի հետք՝ խլելով հազարավոր մարդկային կյանքեր, ավերելով բազմաթիվ բնակավայրեր: Խոնարհվելով անմեղ զոհերի շիրիմներին, ուզում եմ իմ երախտիքի խոսք հղել նաև նրանց, ովքեր չնայած ծանր պայմաններին և վշտալի կորուստներին, մնացին Շիրակամուտում և իրենց լուման ներդրեցին գյուղի շենացման գործում: Չսպիացած վերքերով, բայց հաստատուն քայլերով Շիրակամուտը շարունակում է վեր հառնել՝ նախանշելով հպարտ շիրակամուտցու / նալբանդեցու / աննկուն կամքն ու արարելու ձգտումը: Սիրելի շիրակամուտցիներ, միասին հաղթահարել ու դեռ հաղթահարելու ...
Մանրամասն |
|
20.11.20
ԱՇՈՏ ԵՐԱՆՈՍՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
|
Մեծագույն վշտով տեղեկացա Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մահվան մասին: Սեպուհ սրբազանի անժամանակ մահը մեծ կորուստ է Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու ,Գոգարաց թեմի և նրա հավատավոր զավակների համար: Անձամբ իմ և Շիրակամուտ համայնքի ողջ բնակչության անունից խորին ցավակցությունս եմ հայտնում Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հարազատներին և ընկերներին: Սեպուհ սրբազանը միշտ վառ կմնա մեր հիշողություններում:
|
|
19.11.20
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
Սույնով Շիրակամուտի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2020 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ իրականացվող Շիրակամուտ համայնքի ավագանու «Շիրակամուտ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» և ,,Շիրակամուտ համայնքում 2021թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին’’ որոշումների նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Շիրակամուտ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում«Շիրակամուտ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» և ,,Շիրակամուտ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 |