Այսօր: Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2020թ.
Շիրակամուտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԻՐԱԿԱՄՈՒՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.12.20 ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ
Մակերես` 26.68կմ2Բնակչություն` 2502Գյուղը գտնվում է Լոռու մարզում, Սպիտակի նախկին շրջանի վարչական տարածքում` Փամբակ գետի վերին հովտում: Սահմանակից է Գեղասար, Կաթնաջուր, Մեծ Պարնի, Գոգարան գյուղերին: Այստեղով է անցնում Վանաձոր-Գյումրի խճուղային ճանապարհը և երկաթգիծը՝ Նալբանդ կայարանով: Գյուղը հիմնադրվել է 1829թ. ներկայիս տեղում: Ծովի մակերևույթից բարձր է 1670մ, վարչական տարածքը կազմում է 2922հա, որից գյուղի բնակատեղը` 140հա: Տարվա եղանակներից անհամեմատ լավն է աշունը, ձմեռը երբեմն խստաշունչ է, գարունը սովորաբար ուշացած է գալիս, իսկ ամառը տաք է` հաճախակի քամիներով:Տարեկան տեղումները քիչ են, իսկ վերջին տարիներին նկատվում է, որ ձյուն քիչ է գալիս: Լինում է նաև կարկտահարություն:Գյուղը գտնվում ... Մանրամասն
12.12.20 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ

Շիրակամուտ գյուղը հիմնադրվել է 1829թվականին ներկայիս տեղում:Գյուղը գտնվւմ է ուժեղ սեյսմիկ գոտում,հաճախակի են լինում երկրաշարժեր:Հիշարժան են 1926թ.և 1988թ. երկրաշարժերը:Վերջինիս էպիկենտրոնը Շիրակամուտ (Նալբանդ)գյուղն էր:Շիրակամուտ գյուղը գտնվում է ՀՀ Լոռու մարզում, Սպիտակի նախկին շրջանի վարչական տարածքում՝ Փամբակ գետի վերին հովտում:Այստեղով է անցնում  Վանաձոր-Գյումրի ավտոմայրուղին և երկաթգիծը՝ Նալբանդ կայարանվ:Տարեկան տեղումները քիչ են,իսկ վերջին տարիներին  նկատվում է,որ ձյուն քիչ է գալիս: Լինում է նաև կարկտահարություն:

 

 

26.06.20 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
 Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 19 նոյեմբերի 2014 թվականի N 1325-Ն որոշման,  2020 թվականի հուլիսի 7-ին տեղական ժամանակով ժամը 12։00–ին ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա Շիրակամուտ համայնքում 06-087-0107-0203 կադաստրային ծածկագրի մոտ 90 հա գյուղատնտեսական նշանակության համայնքապատկան հողամասում նախատեսվող անտառհիմնաման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկում։ Նախատեսվող գործողությունների ձեռնարկող է հանդիսանում «ՄայՖորեսթ․էյէմ» (ՀՎՀՀ 02699418, 0010 ք․ Երևան ... Մանրամասն
17.06.20 Հարգելի համագյուղացիներ
 Մեր`(Նալբանդ) Շիրակամուտի երիտասարդությունը միշտ էլ մեծ սեր է ունեցել ֆուտբոլի նկատմամբ: Ավագ սերունդը հպարտությամբ է հիշում այն ժամանակները,երբ գյուղի ֆուտբոլի թիմը հաղթանակներ էր տանում ոչ միայն Սպիտակի շրջանում,այլև հանրապետությունում:Այսօր ստեղծվել է հիանալի հնարավորություն գյուղում ֆուտբոլի մասսայականացման և զարգացման համար ։Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ի ուրախություն մեզ,որոշել է կառուցել և անհատույց համայնքին հանձնել արհեստական խոտածածկով (22×45մ.չափսերով) ֆուտբոլի խաղադաշտ` այդ նպատակի համար հատկացնելով 15,5 միլիոն դրամ..Սակայն համաձայն պայմանագրի համայնքը խաղադաշտի ցանկապատի կառուցման համար պետք է ներդնի 3,2 միլիոն դրամ։Հարգելի համագյուղացիներ, հայրենակիցներ,այս եզակի հնարավորությունը ... Մանրամասն
01.06.20 ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ երեխաներ և հարգելի ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս ամենալուսավոր տոներից մեկի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Երեխաներն են մեր հույսն ու հավատը, մեր ապագան: Մանկական երջանկության ամենակարևոր պայմանը ծնողական սերն ու ջերմությունն է, ուշադրությունն ու հոգատարությունը: Մեր խնդիրն է ապահովել նրանց առողջ, անհոգ և երջանիկ մանկությունը:

Սիրելի՛ մանուկներ, կրկին շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ և  մաղթում ձեզ անամպ երկինք և պայծառ ապագա:

Եղե՛ք առույգ, առողջ ու երջանիկ:

1 2 3 4 5


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՇԻՐԱԿԱՄՈՒՏ-ՉԻՉԽԱՆԱՎԱՆՔ
Շիրակամուտ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ. Շիրակամուտ

(0255) 61501, 093375573

shirakamut.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner